Overview

Տեղեկատվական տեխնոլոգիաների սպասարկման ադմինիստրատոր Jobs in Yerevan, Armenia at Ardshinbank OJSC

Title: Տեղեկատվական տեխնոլոգիաների սպասարկման ադմինիստրատոր

Company: Ardshinbank OJSC

Location: Yerevan, Armenia

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող ՏՏ սպասարկման ադմինիստրատորի։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

Ինչ պարտականություններ կունենաս դու.

  • Լոկալ ցանցի, տվյալների փոխանցման ցանցի և հեռախոսային ցանցի հետ կապված աշխատանքների կատարմանը մասնակցություն,
  • Հարակից սարքավորումների (թղթադրամի հաշվիչ մեքենաներ և այլն) կարգաբերում, վերանորոգում և սպասարկում,
  • Օգտագործողների սպասարկում, աշխատակայանների նախապատրաստում (Installation) և սպասարկում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

Դիմիր եթե.

  • Ունես բարձրագույն կրթություն (տեխնիկական կրթությունը նախընտրելի է),
  • Ունես վերջին 3 տարվա ընթացքում առնվազն 1 տարվա փորձ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում,
  • Ունես համակարգչային տեխնիկայի և հարակից սարքավորումների խորացված գիտելիքների իմացություն,
  • Ունես հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (տեխնիկական) լեզուների իմացություն,
  • Ունես բծախնդրություն, նույնաբնույթ և բազմաքանակ գործարքներով (գործողություններով) աշխատելու պատրաստակամություն և կարողություն
  • Ունես ծանրաբեռնված աշխատելու կարողություն
  • Ունես կանոնակարգված միջավայրում աշխատելու կարողություն

Աշխատելով մեր թիմում դու կունենաս.

  • Աշխատանք և կյանք բալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off):
  • Զարգացման հնարավորություն. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն։
  • Հավելյալ արտոնություններ. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավարություն:
  • Թիմային ոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպարտային խաղեր:
  • Նյութական արտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ եռամսյակային և տարեկան բոնուսներ, ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:

Upload your CV/resume or any other relevant file. Max. file size: 800 MB.